430000-450000 AMD

Ավարտը - 2026 թվական

Բնակարանների քանակը - 145

Բնակարանների մակերեսը: 34-63 քմ.

Բնակարանների սենյակների քանակը: 1-3

390000-430000 AMD

Ավարտը հուլիս 2027 թվական

Բնակարանների քանակը - 135

Բնակարանների մակերեսը: 44-78քմ.

Բնակարանների սենյակների քանակը: 2-3

390000-430000 AMD

Ավարտը հուլիս 2027 թվական

Բնակարանների քանակը - 135

Բնակարանների մակերեսը:44-78քմ.

Բնակարանների սենյակների քանակը: 2-3

Բնակելի համալիրը

Armenia Garden-ը պրեմիում դասի բնակելի համալիր է, որը համադրում է ժամանակակից հարմարավետությունն ու ներդաշնակությունը։

Համալիրն ունի յուրահատուկ ճարտարապետական մոտեցում: Ընդգծում է նորաոճությունը և էսթետիկան, ստեղծելով կայուն, ոճային և  ֆունկցիոնալ միջավայր։ Մենք ներդրել ենք նորովի շունչ ձևավորելով համալիր, որը լրացնում է ձեր հարմարավետությունն ու բարօրությունը։

Armenia Garden-ը նախատեսված է ապահովելու հարմարավետություն և անհոգ ապրելակերպ ձեր որակյալ և ներդաշնակ կյանքի համար։

 

Ինչու՞ ընտրել մեզ

 

🔹 Բարձրակարգ դասի բնակելի համալիր
Armenia Garden-ը առաջարկում է պրեմիում դասի բնակարաններ ստեղծված ձեր հարմարավետության և բարեկեցության համար։

🔹 Առանձնացված թաղամաս բոլոր հարմարություններով
Մտածված նախագծված տարածք՝ ապահովելով բոլոր անհրաժեշտ պայմանները բնակիչների համար։

🔹 Մատչելիություն և հասանելիություն
Ամենամատչելի նորակառույց բնակարաններն Աբովյան քաղաքում ընդամենը 15 րոպե հեռավորությամբ Երևանից։

🔹 Անկրկնելի տեսարաններ
Համալիրը բացվում է դեպի Հատիս լեռ, Հիսուսի արձանը, Աբովյան քաղաքի մարզադաշտը, ինչպես նաև բաց տեսարաններ կան գրեթե շենքի բոլոր կողմերից։

🔹 Հարմարավետ տեղադրություն
Գտնվում է Աբովյան քաղաքի կենտրոնում՝ մոտ լինելով քաղաքի բոլոր կետերին։

🔹 Ընդարձակ ավտոկայանատեղիներ
Ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիներ՝ ձեր հարմարավետության համար։

🔹 Նորարարական միջավայր
Համալիրը ներառում է յուրօրինակ այգիներ, մեծ խաղահրապարակներ, առևտրի կենտրոններ և սննդի կետեր։

Շենքի և բնակարանների նախագիծը

Համալիրը կազմված է 11 բնակելի մասնաշենքից, որոնցից երեքը՝ 16-հարկանի են՝ ընդգծելով համալիրի բարձր ու ժամանակակից ճարտարապետական լուծումները, իսկ մնացած ութ մասնաշենքերը՝ 8-հարկանի են՝ ապահովելով հարմարավետ և ներդաշնակ բնակելի միջավայր։

Բնակարաններն ունեն ընդարձակ պատշգամբներ՝ գեղեցիկ տեսարան վայելելու և  հանգստի համար։ Բնակարանները հանձնվելու են բարձրորակ արտաքին դռներ և պատուհաններ տեղադրված, ինչպես նաև հարթեցված պատեր և հատակ։

 

Համալիրը ներառում է նաև վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ։ 

Նորարարական լուծումներ և հարմարավետություն Armenia Garden-ում

 

Անվտանգություն

Armenia Garden բնակելի համալիրի շենքերը նախագծվել են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ապահովելով անվտանգության և հակահրդեհային համակարգերի բարձր մակարդակ։ Կառուցված են էներգախնայող նյութերով, որոնք ստացել են բարձր դասի էներգարդյունավետության վկայական։

 Շենքերում տեղադրվելու են եվրոպական ստանդարտներին համապատասխան, հարմարավետ և անվտանգ վերելակներ։

Համալիր

Armenia Garden-ը ավելի քան ընտանեկան պրեմիում համալիր է. այն նորարարության և հարմարավետության համադրություն է՝ ստեղծված ձեր կյանքի որակը բարձրացնելու համար։

ԿԱՊ